Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցություններում իրանական պատվիրակությունն օժտված է վերջնական որոշումներ կայացնելու լիազորություններով և կարիք չունի լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել Թեհրանի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով իսլամական հանրապետության պատվիրակության երեք բարձրաստիճան աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին օժտել է «գործարք կնքելու կամ դրանից հրաժարվելու» լիազորությամբ։
Իրանի պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը լույս շաբաթ գիշերը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք։ Պատվիրակության կազմում են նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։





























