Նախքան Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպելը՝ Իսլամաբադում գտնվող իրանական պատվիրակությունը երկու անգամ տեսակցել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրին։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ հնարավոր է, որ հենց Մունիրի միջնորդությամբ է տեղի ունեցել ամերիկյան կողմի հետ հերթական ուղերձների փոխանակումը։