Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր Հայաստան է ուղարկվել 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել 6312 տոննա դիզելային վառելիք (ներառյալ վերջին խմբաքանակը), 979 տոննա ԱԻ-92 տեսակի և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։





























