Համացանցում առաջին անգամ հրապարակվել են Կատարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազայում տեղակայված ամերիկյան AN/FPS-132 ռադիոլոկացիոն կայանին հասցված հարվածի հետևանքների կադրերը։ Լուսանկարները հրապարակել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։ Դրանցում պատկերված է վնասված ռադարը, որի արժեքը գերազանցում է 1,1 միլիարդ դոլարը։
Նյութում նշվում է, որ տվյալ ռադիոլոկացիոն կայանը Պարսից ծոցում ԱՄՆ-ի վաղ նախազգուշացման համակարգի առանցքային տարրն է։ Կայանն ունակ է մինչև 5 հազար կմ հեռավորության վրա հայտնաբերել բալիստիկ հրթիռները և տեղեկատվություն փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգերին, այդ թվում՝ THAAD-ին և Patriot-ին։





























