Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով 312 հնդիկ ձկնորսներ են Իրանից տարհանվել Հնդկաստան։

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գործողությունը հնարավոր է դարձել հայկական կողմի աջակցության շնորհիվ։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և իմ բարեկամ Արարատ Միրզոյանին՝ սա հնարավոր դարձնելու համար», — նշել է Ջայշանկարը:

Նա նաև ընդգծել է արտերկրում քաղաքացիների պաշտպանության հարցում միջազգային համագործակցության կարևորությունը և երախտագիտություն հայտնել գործողության բոլոր մասնակիցներին: