ԱՄՆ-ը սկսում է Հորմուզի նեղուցում ականների ոչնչացման գործընթացը, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այժմ մենք սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես լավություն ողջ աշխարհի երկրներին, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ»,- շաբաթ օրը գրել է նա Truth Social սոցցանցում։

Թրամփի խոսքով՝ «ապշեցուցիչ է, որ նրանք ոչ տղամարդկություն ունեն, ոչ էլ կամք, որ իրենք անեն այդ գործը»։ «Շատ հետաքրքիր է, սակայն, որ շատ երկրներից դատարկ լցանավերը ուղղվում են դեպի ԱՄՆ, որպեսզի նավթ բեռնեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ իրանական 28 ականադիրներ Հորմուզի նեղուցում «գտնվում են ծովի հատակին»։