Ջիբութիի գործող նախագահ Իսմայիլ Օմար Գելեն հավաքել է 97,8 տոկոս ձայն եւ վերընտրվել վեցերորդ ժամկետի համար անընդմեջ։ Այս մասին ապրիլի 11-ին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Ջիբութիում ապրում է մոտ 1 մլն մարդ։ Երկիրը գտնվում է  Ադենի ծոցի ափին, Կարմիր ծով մուտքի մոտ։ Այստեղ կան ԱՄՆ, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ռազմակայաններ։

Հաղթանակից հետո Գելեն Х սոցցանցի իր էջում հրապարակել է  իր լուսանկարը, որը մակագրել է ֆրանսերեն «RÉÉLU» բառով, որը թարգմանվում է՝ «վերընտրվել եմ»։

«78-ամյա Գելեի հաղթանակը, որը 1999թ․ ընտրվել է իր քեռու՝ Հասան Գուլեդ Ապտիդոնի իրավահաջորդի պաշտոնում եւ որի կուսակցությունը գերիշխում է ազգային ինստիտուտներում, երբեք կասկածներ չի հարուցել»,- նշվել է հրապարակման մեջ։

Գործակալությունը նշել է, որ անցած տարվա հոկտեմբերին  խորհրդարանը քվեարկել է նախագահի թեկնածուների համար 75-ամյա տարիքային սահմանափակման չեղարկման օգտին, ինչպես նաեւ չեղարկել է հանրաքվեն, որը մինչ այդ անհրաժեշտ էր նոր սահմանադրության հաստատման համար։ Երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները։