Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) կողմ է քվեարկել «Քուրդիստանի հայրենասիրական միության» թեկնածու Նիզար Ամիդիին արաբական հանրապետության նոր նախագահ ընտրելուն։ Այս մասին տեղեկացրել է իրաքյան INA գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է 227 պատգամավոր, երկրորդ թեկնածուն՝ Մութանա Նադիրը, ստացել է 15 ձայն, 7 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրի գործող նախագահ Աբդել Լաթիֆ Ռաշիդը որոշում է կայացրել դուրս գալ նախագահական մրցավազքից։
57-ամյա Ամիդին 2022-24թթ․ զբաղեցրել է Իրաքի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը եւ ավելի քան 15 տարի աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում, ներառյալ ավագ խորհրդականի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում։





























