Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների անդամների բանակցություններն անկացվում են Իսլամաբադում՝ ուղիղ ձեւաչափով, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորած միջնորդների հետ խորհրդակցություններից հետո։ Այս մասին տեղեկացրել է CNN ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ երկու երկրների պատվիրակությունները «ուղիղ երկխոսություն են վարում» Պակիստանի մայրաքաղաքում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, բանակցություններն Իսլամաբադում կարող են տեղի ունենալ երկու ձեւաչափով՝ ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով։ Իրանական կողմը չի բացառում, որ հանդիպումները կարող են երկարացվել մեկ օրով, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։ Նրա տեղեկացմամբ՝ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններն «անցել են մանրամասների քննարկմանը եւ տեխնիկական բանավեճերին՝ մի շարք խնդիրների շուրջ»։





























