Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ-Իրան բանակցությունների հանդեպ ունեցած դիրքորոշման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ արված արտահայտությունների համար։

«Նեթանյահուի նպատակը շարունակվող խաղաղ բանակցությունները խափանելն է եւ իր էքսպանսիոնիստական քաղաքականության շարունակումը տարածաշրջանում։ Հակառակ դեպքում նա կկանգնի սեփական երկրի դատարանի առջեւ եւ, հավանաբար, բանտարկություն կստանա»,- նշվել է ԱԳՆ հայտարարությունում։ «Թուրքիան մնում է անմեղ խաղաղ բնակիչների պաշտպանության դիրքերում»,- ընդգծել են գերատեսչությունում։

Այստեղ նաեւ նշել են, որ «իսրայելցի պաշտոնյաների կողմից Էրդողանի վրա անհիմն, ամբարտավան եւ կեղծ մեղադրանքներով հարձակումները հետեւանքն են այն բանի, որ անհարմարավետության զգացում են առաջացնում այն ճշմարտության հարցում, որը Թուրքիան արտահայտում է բոլոր հարթակներում»։

Թուրքական իշխանությունների այս արձագանքը կարող է կապված լինել Նեթանյահուի՝ X-ում ավելի վաղ արված գրառման հետ, որում նա քննադատել էր Էրդողանին Իրանի եւ տարածաշրջանում նրան աջակցող ուժերի նկատմամբ իր վերաբերմունքի համար, ինչպես նաեւ հիշատակել էր թուրքական ղեկավարության քաղաքականությունը քրդերի նկատմամբ։