Իրանա-ամերիկյան բանակցություններն ավարտվել են. Իրանը չի ընդունել Հորմուզի նեղուցի, խաղաղ միջուկային էներգետիկայի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ Ամերիկայի հավակնոտ պայմանները։ Այս մասին հայտնում է Fars-ը։
Աղբյուրը հայտնել է, որ ամերիկացիները բանակցությունների ընթացքում պահանջել են այն ամենը, ինչին չէին կարողացել հասնել պատերազմի միջոցով։ Բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ շուրջ 21 ժամ։
Աղբյուրը պարզաբանել է, որ ամերիկյան թիմը բանակցությունների սեղանից հեռանալու պատրվակ էր փնտրում։
«Թվում է՝ ամերիկացիներին բանակցություններն անհրաժեշտ էին միջազգային հարթակում իրենց դեմքը փրկելու համար, և նրանք չէին ցանկանում նվազեցնել իրենց ակնկալիքները՝ չնայած Իրանի դեմ պատերազմում կրած պարտությանը և ստեղծված փակուղուն։ Ընդ որում, Իրանը բանակցությունների հաջորդ փուլ չի ծրագրում։
Թեհրանը բանակցությունների ընթացքում հանդես է եկել ողջամիտ նախաձեռնություններով ու առաջարկներով. այժմ հերթն Ամերիկայինն է, որը պետք է իրատեսորեն գնահատի իրավիճակը։
Ինչպես ԱՄՆ կառավարությունը սխալներ էր թույլ տվել ռազմական հաշվարկներում, այնպես էլ սխալվել է բանակցություններ վարելու համար անհրաժեշտ հաշվարկներում։
Իրանը չի շտապում, և քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել ողջամիտ պայմանագրի, Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվի»,- նշել է նա։