Իրանական պատվիրակությունը 21 ժամ շարունակ ճնշման տակ բանակցություններ է վարել՝ նպատակ ունենալով պաշտպանել իրանցի ժողովրդի ազգային շահերը։ Այս մասին հայտնում է IRIB-ը։

«Չնայած իրանական պատվիրակության տարբեր նախաձեռնություններին՝ ամերիկյան կողմի անհիմն պահանջները խոչընդոտել են բանակցությունների առաջընթացին։ Բանակցություններն ավարտվել են։ Ամերիկացիների անհարկի պահանջները խանգարել են համաձայնության հասնելուն։ Տարբեր հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, միջուկային իրավունքները և այլն, մնում են վիճելի»,- նշում է IRIB-ը։

Ըստ Pars Today-ի, իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից։