Դաղստանի Շաիտլի լեռնային գյուղում հզոր ձնահյուսը մի քանի բնակելի տուն է ծածկել։ Ձյան տակ են մնացել մի կին և 7-ամյա երեխա:
Ըստ ԱԻՆ նախնական տվյալների՝ տեղացիներին հաջողվել է մի քանի հոգու փրկել, սակայն որոնողական աշխատանքները հիմնականում ձեռքով են կատարվում: Աղետի գոտին հոսանքազրկված է և կտրված կապից: Փրկարարների առաջին խումբն արդեն տեղում է, սակայն օգնության շտապող ավիացիան դեռևս չի կարողանում օդ բարձրանալ անբարենպաստ եղանակի պատճառով:





























