Հունգարիայում ընդդիմության հաղթանակից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել դասեր քաղել Օրբանի կառավարության գործելաոճից և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերում անցնել որակյալ մեծամասնությամբ քվեարկության կարգին։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արտաքին քաղաքականության հարցերում որակյալ մեծամասնությամբ քվեարկության անցնելը համակարգային արգելափակումները բացառելու առանցքային միջոց է»,— ընդգծել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է «օգտագործի այս պահիn ընձեռնված հնարավորությունը»։
Նմանատիպ դիրքորոշում էր հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ դա նույնպես հիմնավորելով Ուկրաինային առնչվող նախաձեռնությունների նկատմամբ հունգարական կողմի բազմաթիվ արգելքներով։




























