Իռլանդիայում արդեն 7 օր է, ինչ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում վառելիքի գների թանկացման դեմ։ Դա պայմանավորված է Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններով, հայտնում է The Irish Times-ը։

Անցած երեքշաբթի տրանսպորտային ընկերություններն ու գյուղատնտեսական կապալառուները սկսել են բողոքի ցույցեր անցկացնել, որը վերածվել է ճանապարհների և վառելիքի պահեստների շրջափակման։

Երկուշաբթի օրը ակցիաները հիմնականում սահմանափակվել են ճանապարհների արգելափակմամբ։

Ավելի վաղ Իռլանդիայի կառավարությունը հայտարարել էր բենզինի և դիզվառելիքի հարկերը 505 միլիոն եվրոյով կրճատելու մասին։ Ըստ ERR-ի՝ իշխանություններն այս քայլով փորձում են հանդարտեցնել ցուցարարներին, որոնք թանկացումների պատճառով փակել էին երկրի գլխավոր նավահանգիստներն ու մայրուղիները։