ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին Սպիտակ տան արևմտյան թև անսպասելիորեն հրավիրելուց որոշ ժամանակ անց բացել է դուռը և ողջունել McDonald's-ի ուտելիքներով երկու մեծ տոպրակ պահած և «DoorDash-ի տատիկ» գրությամբ մարզաշապիկ հագած մի կնոջ, հաղորդում է CNN-ը։
«Բեմադրված տեսք չունի, այնպես չէ՞»,- հավաքված լրագրողներին հարցրել է Թրամփը, որից հետո մոտ 15 րոպե պատասխանել է Իրանի հետ պատերազմին, ինչպես նաև շաբաթավերջին ձախողված բանակցություններին, Հորմուզի նեղուցին և Հռոմի Լևոն XIV պապի քննադատությանն առնչվող հարցերին։




























