Եմենում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ: Երկրի բնակիչներն ընտրում էին միակ թեկնածուին` նախկին վարչապետ Աբդ Րաբբու Մանսուր Հադիին: Ալի Աբդալլահ Սալեհի 33-ամյա կառավարության ժամանակաշրջանն ավարտվեց:
Հադին նախագահ կմնա մոտակա երկու տարիների ընթացքում, որոնց ընթացքում երկրում պետք է ընդունվի նոր սահմանադրություն եւ որոշակիացվի նրա քաղաքական ապագայի զարգացումը:
Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն մի քանի օր հետո, Գերագույն ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ մասնակցությունը կազմել է շուրջ 80%:
Ընտրությունները ստվերել են երկրի հարավում կատարված ահաբեկչությունները, որոնց հետեւանքով մահացել են 9 մարդ, այդ թվում նաեւ մեկ երեխա: Ադենում ընտրատեղամասերի վրա հարձակումների պատճառով նրանցից 20-ից 10-ն այդ օրը փակվել են կեսօրին: Տեղի են ունեցել նաեւ գրոհայինների հարձակումներ Հադրամաութ նահանգում:
Նոր նախագահին ծանր ժառանգություն է բաժին ընկել. հյուսիսում շիական սահմանապահները, հարավում «Ալ Կաիդան» եւ անջատականները: Վերջիններս պայքարում են Հարավային Եմենի Հյուսիսայինից առանձնացման համար: Բացի դրանից, Մանսուր Հադին պետք է լուծի բանակի պառակտման հարցը, տոհմային գերդաստանների ղեկավարների հաշտեցումը եւ Եմենը ծանր տնտեսական վիճակից դուրս բերելու խնդիրը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























