Ըստ ամերիկացի պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ աղբյուրի՝ Իսլամաբադում բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում, հաղորդում է Axios-ը։

Ըստ աղբյուրների՝ իրանցիները պատասխանել են ավելի կարճ, «միանիշ թվով» ժամկետով։

Ըստ աղբյուրների՝ գործարքը խափանող հիմնական խոչընդոտը դարձել են տարաձայնությունները, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը և կհրաժարվի իր առկա պաշարներից։

Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներն այժմ փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և հասնել պատերազմը դադարեցնելու համաձայնության մինչև ապրիլի 21-ին հրադադարի ավարտը։