ԶՊՄԿ-ն պլանավորում է արտադրողականության բարձրացման նոր փուլ մտնել: Հանքաքարում մետաղների պարունակությունն աստիճանաբար նվազում է, ինչը ենթադրում է նոր մոտեցումներ: Այս գործընթացում ամենակարևոր փաստը այն է, որ արդյունահանման ավելացման համար հանքի կամ պոչամբարի չափերի մեծացում չի նախատեսվում, ծավալը կընդլայնվի նույն սահմաններում և բացահանքի եզրագծերը կմնան նույնը:
Այդ նպատակով առաջիկայում երկու հանրային լսում կկայանա Կապան և Քաջարան ազդակիր համայնքներում: Դրանցից հետո արդեն ձեռնարկությունը կսկսի համալիր բարեփոխումների ծրագիր իրականացնել։ Այսպիսով՝ արտադրողականության բարձրացումը կիրականացվի առանց բաց հանքի տարածքի ընդլայնման ու փոփոխության․ հարստացուցիչ ֆաբրիկային կից նոր մասնաշենք կկառուցվի, տեխնիկա ձեռք կբերվի, և մի շարք այլ ենթակառուցվածքներում բարեփոխումներ կկատարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում։





























