Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով՝ կազմելով 1,69 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին եռամսյակում Չինաստանի արտահանումն աճել է 14,7%-ով (հասնելով 977,49 միլիարդ դոլարի), իսկ ներմուծումը՝ 22,7%-ով (կազմելով 713,16 միլիարդ դոլար)։ Երկրի առևտրային հաշվեկշռի դրական սալդոն գնահատվում է 264,33 միլիարդ դոլար, ինչը 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3,1%-ով։





























