Փետրվարի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանում միջպետական եւ միջհանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին տրանսպորտի եւ կապ նախարարության մամուլի ծառայությունից, փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում:
Հանրապետության տարածքի զգալի մասում ամպամած է: Աշոցքում եւ Տաշիրում քամի է, Հրազդանում` մառախուղ:




























