Աբխազիայի նախագահ Անկվաբի նկատմամբ  մաhափորձ են կատարել. անհայտ անձինք կրակել են նրա ավտոմեքենայի վրա:  Նախագահը չի տուժել, բայց նրա  թիկնապահը լուրջ վնասվածքներ է ստացել:

«Նախագահի ավտոմեքենայի վրա կրակել են ավտոմատ զենքից` Գուդաուտա քաղաքի շրջակայքում: Անկվաբը աշխատանքի գնալիս է եղել Սուխումի: Նա հարձակումից չի տուժել, բայց թիկնապահը լուրջ վնասվածքներ է ստացել», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:

Սա Անկվաբի նկատմամբ կատարված արդեն հինգերորդ մահափորձն է, ով ավելի վաղ զբաղեցնում էր Աբխազիայի վարչապետի, այնուհետեւ փոխնախագահի պաշտոնը: