Ապրիլի 14-ի առավոտյան բիթքոինի փոխարժեքը բարձրացել է մինչև 74,933՝ դոլար հասնելով մարտի 17-ից ի վեր առավելագույն ցուցանիշին։ Երևանի ժամանակով 11:45-ի դրությամբ առաջին կրիպտոարժույթը վաճառվում է մոտ 74,5 հազար դոլարի սսահմաններում։ Մեկ օրվա ընթացքում գինն աճել է 5,5%-ով, իսկ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան ավելացել է 4,5%-ով՝ հասնելով 2,53 տրիլիոն դոլարի։
Ethereum-ն աճել է 8,5%-ով և վաճառվում է մոտ 2,37 հազար դոլարով։ Թոփ-100 մետաղադրամների թվում աճի առաջատարն է դարձել RaveDAO-ն (+34%), իսկ ամենաշատը նվազել է Stable-ի արժեքը (-9%)։
Վերջին 24 ժամվա ընթացքում բորսաները լիկվիդացրել են 177 հազար թրեյդերների դիրքերը՝ ընդհանուր 541 միլիոն դոլար արժողությամբ։ Դրանցից 437 միլիոն դոլարը բաժին է ընկել կարճ դիրքերին, ինչը նշանակում է, որ վնասներ են կրել նաև նրանք, ովքեր խաղադրույք էին կատարել գների անկման վրա։ Թեև «Վախի և ագահության» ինդեքսը դեռևս մնում է ճնշված (21 միավոր), սակայն ցուցանիշի դրական դինամիկան հուշում է, որ ներդրողների խուճապը նահանջում է։
Շուկայական այս դրական դինամիկան վերլուծաբանները կապում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պարզաբանման հետ։ Ըստ պարզաբանման Վաշինգտոնը հայտարարել է Իրանում իր նպատակներին հասնելու մասին, ինչը թուլացրել է լարվածությունը:





























