Երեքշաբթի առավոտյան՝ ապրիլի 14-ին, Զապորոժիեի ԱԷԿ-ը մեկ ժամով ամբողջությամբ հոսանքազրկվել է արտաքին սնուցումից։ Անջատվել է կայանը էներգահամակարգին կապող վերջին բարձրավոլտ գիծը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։
Ինչպես մանրամասնում է «Սուսպիլնեն», խափանվել է «Ֆերոսպլավնայա-1» գիծը, որն ուկրաինական էներգահամակարգից կայանին հոսանք մատակարարող վերջին հանգույցն էր։
ԱԷՄԳ-ից հայտնում են, որ կայանի անվտանգության համակարգերի անխափան աշխատանքը պահպանելու համար անմիջապես միացվել են վթարային դիզելային գեներատորները։ Սա արդեն 13-րդ «բլեքաութն» է պատերազմի սկզբից ի վեր։
Այժմ ԱԷՄԳ-ն բանակցում է կողմերի հետ՝ փորձելով հասնել տեղային հրադադարի։ Դա թույլ կտա վերանորոգել Զապորոժիեի ԱԷԿ-ը սնուցող մյուս էլեկտրագիծը։




























