ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմիկի՝ Ջոն Ուիթնի Ուոլթերի հավաքածուից հազվագյուտ կոլեկցիոն մետաղադրամն աճուրդում վաճառվել է 256 հազար դոլարով, հայտնում է al.com-ը։
Խոսքը «Mr.1796» հավաքածուի մեջ մտնող «1796/5 BD-1 Half Eagle, MS64 NGC» մետաղադրամի մասին է։ Լոտը պատկանում է սահմանափակ թողարկմանը և առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում դրամագետների ու ներդրողների համար։
Աճուրդն անցկացվել է մարտի 26-28-ը, որին մասնակցել են հազվագյուտ մետաղադրամների ոլորտում մասնագիտացած մասնավոր կոլեկցիոներներ և ներդրումային հիմնադրամներ։ Ընդհանուր առմամբ վաճառվել են շուրջ 1,3 միլիոն դոլարի լոտեր։
Հատկանշական է, որ ըստ NBC News-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դիտարկում է երկրի 250-ամյակի առթիվ Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամ թողարկելու հարցը։ Այս նախագիծը ներկայումս համաձայնեցման փուլում է և նախքան պաշտոնական հաստատումը պետք է համաձայնեցման մի քանի փուլ անցնի։




























