Մերձմոսկովյան շրջանում հացի փռի պայթյունի հետեւանքով տուժածներից մեկը մահացել է:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` Դմիտրովսկիի քաղաքային հիվանդանոցից ստացված տեղեկությունները, որտեղ տեղափոխել էին տուժածին: Տուժածի մարմնի մակերեսի 100 տոկոսը այրված էր:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել էր, 11-ը` վիրավորվել: Նրանցից 9-ը հայեր են:

Հացի փուռի տերը` Ռաֆիկ Մարկարյանը փետրվարի 21-ին ձերբակալվել է: