Եվրոպան էներգիայի խիստ կարիք ունի, իսկ Մեծ Բրիտանիան հրաժարվում է նավթի հանքավայր բացել Հյուսիսային ծովում, որն աշխարհում ամենամեծերից մեկն է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
«Ողբերգություն!!! Աբերդինը պետք է ծաղկի։ Նորվեգիան Հյուսիսային ծովի իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով։ Նրանք ամբողջ կարողություն են դիզում։ Մեծ Բրիտանիան, որը Հյուսիսային ծովում էներգիայի առումով ավելի լավ է դիրքավորված, քան Նորվեգիան, պետք է հորատի, փոքրիկս, հորատի!!! Խելագարություն է, որ նրանք դա չեն անում... Եվ այլևս ոչ մի հողմաղաց»,- նշել է Թրամփը։





























