Ապօրինի հատված ծառերի թիվը 2011 թ. կազմում է 1690, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Վերջին տարիներին սա ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակն է: Համեմատության համար` նախորդող մի քանի տարիներին որպես կանոն ապօրինի հատվել է տարեկան 1200-1300 ծառ:
Բացի այդ` հրդեհվել է 472 հա անտառ, որը նույնպես շատ բարձր ցուցանիշ է, եւ զիջում է միայն 2010 թ. 810 հա. ծավալին: Նշենք, սակայն որ անտառային հրդեհների դեպքերով`53, 2011 թ. նույնպես իր հավասարը չունի:
Միեւնույն ժամանակ` 2011 թ. առանձնանում է նրանով, որ ամենաքիչն է կատարվել անտառտնկում: Տնկվել է ընդամենը 28.4 հա. անտառ, 2010 թ. 157 հա. եւ 2009 թ. 453 հա-ի համեմատ:



























