Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է, որ եթե Իրանի դեմ ագրեսիվ պատերազմը շարունակվի, նոր ռազմական կարողությունները կզարմացնեն թշնամուն, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Մենք դեռ չենք բացահայտել մեր կարողություններից շատերը։ Եթե պատերազմը շարունակվի, մենք կցուցադրենք կարողություններ, որոնց մասին թշնամին պատկերացում անգամ չունի։ Մենք կցուցադրենք մարտական մեթոդներ։ Թշնամին չի կարողանա հակազդել մեր նոր մոտեցումներին»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Հոսեյն Մոհեբբին։





























