Պատարկացիշվիլիի շտաբի նախկին ղեկավար Վալերի Գելբախիանին փետրվարի 21-ին գրավով ազատ է արձակվել` Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռով:
Նշենք, որ Գելբախիանին ձերբակալվել էր փետրվարի 20-ին, պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ:
Գրավի գումարը կազմում է 50 հազար լարի (մոտ 30 հազար դոլար): Գելբախիանիի փաստաբանը հայտարարել է, թե իր հաճախորդը պատրաստ է պատասխանել քննության հարցերին:
Վալերի Գելբախիանին նախկինում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել: 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ղեկավարել է մաղամեռիկ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբը: Նրանց երկուսին էլ մեղադրել են հեղաշրջման փորձի մեջ: Խորհրդարանը Գելբախիանիին զրկել էր անձեռնմխելիությունից, սակայն նա հասցրել էր լքել Վրաստանը:
2008-ից սկսած հետախուզման մեջ է եղել:



























