Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները հատկապես արժեքավոր են փոփոխվող միջազգային իրավիճակի պայմաններում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

«Փոփոխվող միջազգային իրավիճակի պայմաններում Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունն ավելի արժեքավոր է, քան երբևէ», - ասել է Սի Ցզինպինը Պեկինում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Չինացի առաջնորդի խոսքով՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկխոսություն են վարում «ռազմավարական բարձունքից» և հանձնառու են այն շարունակելուն։