Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է Կիպրոսում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկել Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանի կապերը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Telex պարբերականը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս հանդիպումը վերջինը կլինի Օրբանի համար։ Գագաթնաժողովը նվիրված է լինելու աշխարհաքաղաքական հարցերին և Եվրամիության բյուջեի ձևավորմանը, սակայն օրակարգում կարող է հայտնվել նաև Բուդապեշտի և Մոսկվայի միջև առկա շփումների թեման։
Ինչպես նշվում է, Եվրահանձնաժողովն արդեն իսկ մտահոգություն էր հայտնել Հունգարիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վերաբերյալ հայտնված տեղեկությունների առնչությամբ։ ԵՀ ներկայացուցիչները հաստատել են, որ մտադիր են առաջնորդների մակարդակով շարունակել այս հարցի քննարկումը։
Բրյուսելում կարծում են, որ Հունգարիայի կառավարությունը պետք է պարզաբանումներ տա։ Աղբյուրների փոխանցմամբ՝ սպասվող գագաթնաժողովը կարող է դառնալ այս թեմայի քննարկման հիմնական հարթակը (նախքան Օրբանի պաշտոնից հեռանալը)։




























