Գործնական, ընկերական կամ ընտանեկան նախաճաշերը Երևանում գնալով ավելի պահանջված են դառնում։ Առողջ նախաճաշելու և օրն արդյունավետ սկսելու համար պարզապես ռեստորան կամ սրճարան գտնելը բավարար չէ․ այն պետք է լինի տրամադրություն հաղորդող, ունենա նախաճաշային հարուստ մենյու և արագ ու որակյալ սպասարկում։ 

Մենք ուսումնասիրել ենք այցելուների կարծիքները TripAdvisor ճամփորդական կայքում և որոնողական հարթակներում՝ առանձնացնելով 3 նախաճաշային ռեստորան։

Սիզընս Սվիթլենդ․ բազմահարկ նախաճաշեր, եվրոպական փորձառություն

Սիզընս Սվիթլենդը Երևանի կենտրոնի ամենաէլեգանտ անկյունն է՝ տեղակայված Սիզընս ռեստորանի և այգու անմիջապես հարևանությամբ՝ Մաշտոց 15/5 հասցեում։ Այն ամեն օր՝ ժամը 08։30-12։00, առաջարկում է նախաճաշի յուրահատուկ ընտրություն թարմացված ճաշացանկով։ Բազմահարկ նախաճաշերը հիանալի են հատկապես միմյանց հետ կիսելու կամ բալանսավորված սննդակարգի համար՝ սաղմոն գրավլաքս,  պրոշուտտո, ավոկադո, կամամբեր, մոցարելլա, խոզի վզի բեկոն, ընդեղեն, չերրի լոլիկ, թխվածքաբլիթ, կրեպ, գրիսինի, սև հաց, սպիտակ հաց, ազնվամորու մուրաբա, ելակ, մեղր, կարագ։ Սա իրական գաստրոնոմիկ հաճույք է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են եվրոպական լավագույն ռեստորանների ոճն ու բարձրակարգ հյուրանոցների նախաճաշային մշակույթը։ Սակայն Սիզընս Սվիթլենդում այս նախաճաշերը առանձնահատուկ են ոչ միայն իրենց տեսքով․ դրանք մատուցվում են բոլորին հասանելի արժեքով։

1.jpg (67 KB)

Նախաճաշի այս մոդելը հատկապես հարմարավետ է գործնական հավաքույթների, ինչպես նաև ընկերական մտերմիկ առավոտների համար։

Ռեստորանի նախաճաշային նորույթների ցանկում են նաև Բենեդիկտ մորտադելլայով, կրեպ ռոլ սաղմոնով, կրուասան սաղմոնով, ավոկադո մանրածովախեցգետնով, ստրաչատելլա չորալոլիկով, բրիոշ ծովախեցգետնով, դդմիկով յուղաբլիթ, էկլեր սաղմոն գրավլաքսով և այլ տարբերակները։ Պահանջված են նաև ռեստորանի մյուս սիրված ուտեստները՝ մրգային թեթև նախաճաշերից մինչև ամենատարբեր նրբաբլիթներ, կրուասաններ, սենդվիչներ, բրիոշներ, կրեպներ, ձվածեղներ և լավագույն աղանդերների չկրկնվող ընտրանի։ Իրականում, նման լայն ընտրանիով նախաճաշային ռեստորաններն ամենաարդյունավետն են․ միշտ հնարավոր է չձանձրանալ, իսկ թիմային կամ գործնական հավաքույթների ժամանակ գոհացնել բոլորի քիմքը։

Ամենաբծախնդիր այցելուներին այստեղ առաջարկվում են շուրջ 40 տեսակի սուրճեր ու թեյեր, որոնք վաղ առավոտներին հաղորդում են իրենց հատուկ բույրն ու համը։ Սվիթլենդը եզակի է նաև իր հոգատար ու առողջարար ավանդույթով․ այստեղ ամեն առավոտ այցելուներին հյուրասիրվում է մեկ բաժակ Երեմյան ապրանքանիշի անարատ կաթ։ Սա Սվիթլենդի սիրո արտահայտումն է քաղաքի բնակիչներին և հյուրերին և կանոնը, երբ յուրաքանչյուր պատառը համի, հոգատարության ու առողջության մասին է։

Նախաճաշից հետո հյուրերը կարող են իրենց հետ վերցնել քաղաքի ամենահամեղ աղանդերը՝ շարունակելով օրը քաղցրությամբ և ջերմությամբ։

Լավաշ․ բծախնդիր զբոսաշրջիկների նախաճաշային ֆավորիտը

Լավաշ ռեստորանում զբոսաշրջիկ հյուրերը ամրագրում կատարում են դեպի Հայաստան իրենց ավիատոմսը և հյուրանոցն ամրագրելուց անմիջապես հետո։ Իրենց  բառապաշարով՝ Լավաշը must visit վայր է։ Իհարկե, զբոսաշրջիկներին այստեղ գրավում է կոլորիտային միջավայրը, երևանյան քաղաքային դիմագիծը, լավաշի պատրաստման ընթացքն ու հայկական ամենաջերմ հյուրընկալությունը։ Պատահական չէ, որ TripAdvisor ճամփորդական հարթակում այն զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։

4.jpg (38 KB)

Տեղացիներին Լավաշը վաղուց է այդ ամենով հրապուրել։ Այժմ նրանք այս ռեստորան գալիս են և՛ գեղագիտական, և՛ պրակտիկ նպատակներով։ Առավոտյան 8։30-ից բացվող ռեստորանում հայկական նախաճաշեր են, որոնք այլևս որևէ տեղ հնարավոր չէ գտնել։ Տապակած կանաչիներ, կաթնամթերքային, մսային ու ձկնային ռուլետներ, աղցաններ, մուրաբաներ․ տեղական ու ավանդական մթերքները Լավաշի խոհանոցում ստանում են թեթևություն, բույր ու կյանք։ Երբ թվում է, թե հայկական խոհանոցի համերն այլևս չեն զարմացնի, Լավաշում դրանք ներկայանում են առանձնահատուկ նրբությամբ՝ միաժամանակ առողջարար և հագեցնող։

2.jpg (92 KB)

Շերեփ․ նախաճաշ Հանրապետության հրապարակում

Շերեփ ռեստորանը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Այն իր հյուրերին սպասում է ամեն առավոտ՝ ժամը 9։30-ից։ Շերեփի ընդարձակ սրահները, լուսավոր ու հանգիստ միջավայրը, զուսպ ու յուրօրինակ ինտերիերը, դեպի Հանրապետության հրապարակ բացվող տեսարանն ու ճաշացանկի ճկունությունը հնարավորություն են տալիս այստեղ անցկացնել գործնական նախաճաշեր, ընտանեկան ու ընկերական առավոտյան ջերմ հանդիպումներ։ Թեթև և նուրբ նախաճաշերից մինչև գյուղական խաչապուրի ու պանրով ձվածեղ․ ըստ Շերեփի որոշ այցելուների՝ հենց նախաճաշն է ամենալավ ժամն այս ռեստորան գնալու համար․ հանգիստ է, հնարավոր է վայելել և՛ տեսարանները, և՛ բաց խոհանոցը, և ֆոնային երևանյան երաժշտությունը։

3.jpg (66 KB)

Արևմուտքում ընդունված է ասել՝ երբեմն ամենակարևոր որոշումները կայացվում են նախաճաշի սեղանի շուրջ՝ թարմ ուղեղով և առույգ մարմնով։ Հետևաբար, մի մոռացեք նախաճաշել, իսկ նախաճաշային հանդիպումների համար մեր այս ընտրությունը վստահաբար ձեզ չի հիասթափեցնի։

5.jpg (82 KB)