Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած «չեզոք» դիրքորոշումը փաստում է, որ նա չի սատարում ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նա հենց սկզբից որոշել է մնալ կողմերի մեջտեղում։ Սա ցույց է տալիս, որ նա ո՛չ իմ կողմից է, ո՛չ էլ Ռուսաստանի»,- նշել է Զելենսկին ZDF-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշման կարևորությունը։

«Եթե ԱՄՆ-ն չճնշի Ռուսաստանին, նրանք այլևս չեն վախենա»,- հավելել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ եռակողմ բանակցություններում եվրոպական երկրների համար դժվար է գտնել իրենց տեղը։

«Ես ԱՄՆ-ի կողմից նման ցանկության որևէ դրսևորում չեմ տեսնում»,- հավելել է նախագահը: