Թուրքիայի Իսքենդերունի հայկական Քառասուն Մանուկ եկեղեցու հոգեւորական Տեր Ավետիս Թաբաշյանը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ այցելել է Թուրքիայի պատմական հայկական տարածքներում ապրող հայ բնակչությանը։
Ինչպես տեղեկացնում է հայկական «Ակոս»–ը, Քառասուն Մանուկ եկեղեցու հոգեւորական Տեր Ավետիս Թաբաշյանը եւ եկեղեցու խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ այցելել են Մալաթիայի, Խարբերդի եւ Սիվասի հայ համայքներ։
Տեր Ավետիս Թաբաշյանի գլխավորությամբ Սիվասի հայկական գերեզմանատանը գտնվող Սուր Հարություն մատուռում պատարագ է մատուցվել։
Բացի տվյալ համայնքների եկեղեցիներ, Տեր Ավետիսն այցելել է նաեւ հայ բնակչության տները։




























