Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ձգձգումը կարող է հանգեցնել Ուկրաինային տրամադրվող զենքի ծավալների կրճատմանը։

«Որքան երկար տևի այդ պատերազմը, այնքան ավելի քիչ զենք կմնա Ուկրաինային»,- նշել է Զելենսկին ZDF-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով «Patriot» համակարգերին՝ նա ընդգծել է. «Մեզ մոտ հիմա այնպիսի դեֆիցիտ է, որ սրանից վատ լինել չի կարող»։