Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի հետ և Լիբանանի հետ ընթացող բանակցություններին զուգահեռ շարունակում է «Հըզբոլլահի» դեմ գործողությունները, հաղորդել է The Times of Israel-ը։
«Մեր ամերիկացի դաշնակիցները մեզ մշտապես տեղեկացնում են Իրանի հետ իրենց շփումների մասին։ Միացյալ Նահանգների և մեր նպատակները համընկնում են։ Մենք ցանկանում ենք, որ հարստացված ուրանը հեռացվի Իրանից, ցանկանում ենք, որ Իրանի ներսում գտնվող ուրանի հարստացման օբյեկտները վերացվեն։ Եվ, իհարկե, ցանկանում ենք, որ [հիմնական նավագնացության] նեղուցները վերաբացվեն»,- նշել է նա։





























