Պակիստանցիները ապացուցել են իրենց որպես անհավանական միջնորդներ. մենք գնահատում ենք նրանց բարեկամությունն ու ջանքերը, և նրանք Իրանի հետ բանակցությունների միակ միջնորդն են։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ 

Նա հավելել է, որ շրջափակումը վերաբերում է բոլոր երկրներից եկող նավերին, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ կամ դուրս գալիս այնտեղից։

«Մենք պաշտոնապես հրադադարի երկարաձգում չենք խնդրել»,- նշել է Լևիթը։

Ըստ նրա՝ Սի Ծինպինը Թրամփին վստահեցրել է, որ այս հակամարտության ընթացքում նրանք զենք չեն մատակարարել Իրանին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ–ն հայտարարել էր  որ մտադիր են բանակցություններ վարել բացառապես պակիստանցի միջնորդի միջոցով: