Իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են երեքշաբթի ավարտվող հրադադարի ռեժիմը ևս երկու շաբաթով երկարաձգելու հարցը՝ խաղաղության բանակցություններին ավելի շատ ժամանակ տալու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Աղբյուրը նշել է, որ միջնորդները փորձում են տեխնիկական բանակցություններ կազմակերպել՝ առավել վիճելի հարցերը կարգավորելու համար։ Դրանք ներառում են Հորմուզի նեղուցի վերաբացումը և Իրանում ուրանի հարստացումը։