Գերմանիան հրապարակավ հայտարարել է, թե չի խառնվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, սակայն փետրվարի 28-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում 6,6 մլն եվրոյի զենք է վաճառել Իսրայելին։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Բունդեսթագի պատգամավորի հարցմանն ի պատասխան կառավարության տրամադրած տեղեկատվությանը։
Խոսքը ծանր սպառազինության մասին չէ։ Գերմանիան սովորաբար խուսափում է պատերազմող կողմերին զենք մատակարարելուց, թեև երբեմն բացառություններ է անում (ինչպես Ուկրաինայի պարագայում)։
Հիշեցնենք, որ Գազայի հակամարտության պատճառով Բեռլինը 2025 թվականի սկզբին դադարեցրել էր զենքի վաճառքն Իսրայելին, բայց վերսկսել է այն՝ խաղաղության ծրագրի իրագործումից հետո։





























