Դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։

«Ես կարծում եմ, որ դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակն անընդհատ շարունակվելու է, և սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին», - ասել է Փաշինյանը։