«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը ցուցադրում է կայուն աշխատանք և բեռնաշրջանառության աճ։ Այս մասին Կովսականում ընթացող Ադրբեջան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբին արձանագրվել է տարանցիկ փոխադրումների աճ, ներառյալ երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների ավելացումը։ Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանը կատարում է տրանսպորտային միջանցքների վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում ունեցած իր պարտավորությունները։
Նա տեղեկացրել է նաև Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցման մասին։ Ըստ նրա՝ խոսքը մոտ 26 հազար տոննայի մասին է, որի հիմնական մասը կազմում են հացահատիկն ու պարարտանյութերը։





























