Փետրվարի 26-29-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կազմակերպում է միջոցառումների շարք նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած ադրբեջանահայության հիշատակի 24-րդ տարեդարձին: Նախատեսված միջոցառումներն են`
1. 26-ը փետրվարի, ժամը 10.30 - Զոհերի հիշատակին նվիրված պատարագ` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում,
2. 26-ը փետրվարի, ժամը 13.30 - Ծաղկեպսակների զետեղում Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձանին,
3. 27-ը փետրվարի, ժամը 20.00 - Հանրահավաք Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում` ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի,
4. 29-ը փետրվարի, ժամը 19.00 - Խաղաղություն Ղարաբաղին միջոցառումների շրջանակում <Ճշմարտություն և կեղծիք> խորագրով հանդիպում-քննարկում Ֆրանսիայի Ազգային Ժողովում:




























