Շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան։ 170 նոր ավտոբուսի գնման մրցույթ է հայտարարվել, որոնք Երևանը գնելու է, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս ամենը շարունակական ապահովելու համար պետք է կարողանանք նաև մեր վարքի մեջ որոշակի փոփոխություններ ունենալ։

Ուզում եմ արձանագրել, որ 2 շաբաթվա աշխատանքը շատ կոնկրետ և շատ մեծ արդյունքներ է տվել, և կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ մոտավորապես 37 միլիոնը երբ դառնում է 65 միլիոն, համարյա կրկնակի աճ՝ իրականում մեծ արդյունք է»,-նշել է նա։