Չեչնիայի ղեկավարի օգնական, տարածաշրջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովին հանձնվել է «Ռուսաստանի հերոս Ա. Ա. Կադիրովի անվան «Սևեր» («Север») հատուկ մոտորիզացված գնդի 20-ամյակ» հուշամեդալ, հայտնում է РИА Новости-ն։
Մեդալն Ադամ Կադիրովին հանձնվել է Գրոզնիում Ռուսաստանի հերոս Ա. Ա. Կադիրովի անվան «Սևեր» գնդի կազմավորման 20-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում։
«Ռուսաստանի հերոս Ախմատ-Հաջի Աբդուլհամիդովիչ Կադիրովի անվան գնդի 20-ամյակ» հուշամեդալով պարգևատրվում է Չեչնիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Ռամզանովիչ Կադիրովը»,- ընթերցել է միջոցառման վարողը։