Անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով հիվանդանոցից արված լուսանկարը։

Նրա խոսքով՝ հարվածն, ամենայն հավանականությամբ, եղել է թիրախային՝ իրեն ոչնչացնելու նպատակով։

51-ամյա Բեսկրեստնովը հայտնի է որպես տեխնիկական բլոգեր և ռազմական ռադիոտեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու։