Digi24-ի տվյալներով՝ Ռումինիայի իշխող կոալիցիայի պառակտումը հարցականի տակ է դրել վարչապետ Իլիե Բոլոժանի պաշտոնավարումը։

Թեև Ազգային լիբերալ կուսակցությունն (PNL) այս պահին սատարում է վարչապետին, սակայն աղբյուրները պնդում են, որ այդ աջակցությունը երկարաժամկետ չէ։ Եթե սոցիալիստների ձևավորված նոր կառավարությունը խորհրդարանում անվստահություն ստանա, ապա լիբերալների մի մասը կարող է պահանջել Բոլոժանի հրաժարականը և բանակցություններ սկսել սոցիալ-դեմոկրատների հետ՝ նոր կոալիցիա կազմելու շուրջ։

Այնուամենայնիվ, այս փուլում կուսակցությունը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել վարչապետին։

Իր թիմակիցների հետ հանդիպմանը Բոլոժանը նշել է, որ սոցիալ-դեմոկրատների հետ բախումն անխուսափելի է լինելու լիբերալների ցանկացած թեկնածուի դեպքում, քանի որ սոցիալ-դեմոկրատների պահանջները հակասում են իրենց սկզբունքներին։

Ավելի վաղ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր կառավարությանը քաղաքական աջակցությունից զրկելու մասին, սակայն Բոլոժանը շեշտել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։