ԱՄՆ աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերեմերը լքում է Թրամփի վարչակազմը և միանում է մասնավոր հատվածին։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
Հրաժարականից հետո Քեյթ Սոնդերլինգը կզբաղեցնի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Չավես-Դերեմերը նշել է, որ «պատիվ է ծառայել այս վարչակազմում»։
CNN-ի տվյալներով՝ գերատեսչությունը նախկինում ներքին հետաքննություն է անցկացրել նրա վարքագծի վերաբերյալ բողոքից հետո։ Մեղադրանքները ներառում են անվտանգության աշխատակցի նկատմամբ անպատշաճ վարքագիծ, պաշտոնական գործուղումների օգտագործում անձնական նպատակներով և պաշտոնեական լիազորությունների չարաշահում։
Հետաքննությունը, ըստ որոշ տեղեկությունների, նաև ուսումնասիրել է գործուղումների կազմակերպման, զվարճանքի միջոցառումներին մասնակցելու և աշխատակիցներին անձնական գործերով զբաղվելու խնդրանքի հետ կապված միջադեպերը։ Նրա երկու օգնականները նախկինում հրաժարական են տվել։
Չավես-Դերեմերը վարչակազմի երրորդ անդամն է, որը վերջին ամիսներին հրաժարական է տվել։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նախկինում հրաժարական են տվել։
Politico-ի և The Atlantic-ի տվյալներով՝ Սպիտակ տունը քննարկում է կաբինետի հետագա հնարավոր փոփոխությունները մի քանի պաշտոնյաների աշխատանքից դժգոհության ֆոնին։





























