Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան դիմել են Եվրոպական միությանը՝ առաջարկելով քննարկել Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր կասեցումը։ Այս մասին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նրա փոխանցմամբ՝ երեք երկրները համատեղ նամակ են հղել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ կոչ անելով «հրատապ կերպով վերանայել ԵՄ արձագանքը» և քայլեր ձեռնարկել՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի համար։

Բացի այդ, նամակում անդրադարձ է կատարվում Իսրայելում վերջերս ընդունված օրենքին, որը նախատեսում է մահապատժի (կախաղանի միջոցով) ենթարկել այն պաղեստինցիներին, ովքեր դատապարտվել են իսրայելական ռազմական դատարանների կողմից։