Ռուպերթ Մերդոքի ընկերության դեմ նոր հայց են ներկայացրել գաղտնալսումների գործով: Այս անգամ News Group Newspapers-ին մեղադրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կինը` Շերին:

Մերդոքի խմբի մեջ է մտնում News International հրատարակչությունը, որը տպագրում էր ներկայումս փակված News of the World թերթը:

Շերի Բլերի փաստաբան Գրեմ Աթքինսը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ դատական հայցը կապված է «նրա ձայնային փոստի ապօրինի լսման հետ»:

Նշենք, որ պարբերականի դեմ վերջին շրջանում մի ամբողջ շարք հայցեր են ներկայացվել: News International-ը արտադատարական կարգով կարողացել է կարգավորել վեճերը տասնյակ հայտնի մարդկանց հետ, սակայն հայցերը շարունակում են ներկայացվել:

News of the World-ի շուրջ սկանդալը ծագեց անցած ամռանը, երբ պարզվեց, որ լրագրողների համար սովորական պրակտիկա է եղել ոչ միայն հայտնի մարդկանց, այլեւ շարքային բրիտանացիների հեռախոսների գաղտնալսումները: